Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին անցել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Երեկ` ապրիլի 22-ին կայացած ընտրությունների առաջին փուլում 28,2 տոկոսով հաղթել է սոցիալիստ Օլանդը: Գործող նախագահ, «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ Նիկոլա Սարկոզին ստացել է 28 տոկոս ձայն:

Երրորդը դարձել է «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը` հավաքելով 19 տոկոս:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 6-ին: