Չինաստանում խոշոր վթարի հետեւանքով զոհվել է 13 մարդ, 21-ը վիրավորվել  են:  Զբոսաշրջային ավտոբուսի եւ բեռնատարի բախումը տեղի է ունեցել Չինաստանի արեւելքում գտնվող Ցզյանսու նահանգում:

Դեպքը տեղի է ունեցել Չանշու քաղաքի արագընթաց մայրուղու հատվածում, երբ Շանհայից Չանշու ուղեւորվող զբոսաշրջային ավտոբուսը, անցնելով արգելապատնեշը, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել բեռնատարին, հայտնում է «Սինհուան»:

Ավտոբուսի 6 ուղեւորներ եւ բեռնատարի վարորդը տեղում մահացել են, եւս 6-ը զոհվել են ավելի ուշ` հիվանդանոցում: Դեպքի պահին 37 տեղանոց ավտոբուսում գտնվել են 33 ուղեւորներ: