Ճապոնական Կամեոկայում (Կիոտո նահանգ) մեքենան արագության տակ բախվել է մի խումբ դպրոցականների: Դեպքի հետեւանքով տուժել են ցածր դասարանների 9 աշակերտներ եւ նրանց ուսուցչուհին: Երկու աղջիկ ծանր վիճակում են գտնվում:
Ինչպես հաղորդում է «Վեստին», ավտոմեքենայի ղեկին 18-ամյա վարորդ է եղել: Նա ձերբակալված է:
Դեպքը տեղի է ունեցել նեղ փողոցում: Միանման դեղին երեւացող գլխարկներով եւ վառ դեղին պայուսակներով երեխաների խումբը դպրոցի ճանապարհին է եղել:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























