Քալիֆորնիայի եւ Նեւադայի բնակիչները կիրակի` ապրիլի 22-ին, երկնաքարի վայրէջք են դիտել: Այդ երեւույթը նահանգների բնակիչների մոտ շփոթություն է առաջացրել:
Ոստիկանություն են սկսել ստացվել բազմաթիվ զանգեր տեղի բնակիչներից, որոնք պնդում էին, որ պայթյունի նման ձայն են լսել: Շատ բնակիչներ ասել են, որ պայթյունի ալիք են զգացել, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»: Զոհերի եւ ավերումների մասին ոչ մի տվյալներ չկան:
Ըստ գիտնականների` դա շատ վառ երկնաքար է եղել: «Այն բռնկվել եւ բեկորների է վերածվել, հետո ես այն կորցրի տեսադաշտից, քանի որ այն թաքնվել է լեռան հետեւում», - պատմել է ականատեսը: Աստղագետները հաստատում են, որ հնարավոր է, այն չափերով եղել է «լվացքի մեքենայից քիչ մեծ»:
Երկնաքարի անկման վայրի որոնումները կարող են երկար տեւել:




























