Արդեն երրորդ օրն է փնտրում են 13-ամյա տղային, որն ինքնաշեն լաստով ապրիլի 20-ին իր 11-ամյա ընկերոջ հետ ծով էր դուրս եկել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկու տղաներ ինքնուրույն ջուրն են իջեցրել ինքնաշեն լաստը եւ դուրս եկել Ամուրյան ծոց: Նրանք նավագնացության են դուրս եկել ապրիլի 20-ին: Ապրիլի 21-ի առավոտյան նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել էր Վլադիվոստոկի ափամերձ գոտում:
Ինչպես հաստատում է «Ինտերֆաքսը», ինքնաշեն լաստը պատրաստված է եղել պլաստմասե շշերից:
Որոնումները բարդանում են ծովում եղանակային անբարենպաստ պայմաններից` ուժեղ քամի, անձրեւ, ալեկոծություն: Դեռահասի որոնումներին մասնակցում են 30 մարդ եւ 9 միավոր տեխնիկա:




























