Բահրեյնում ձերբակալվել է բրիտանական Channel 4 News հեռուստաալիքի նկարահանող խումբը:

Լրագրողների հետ ձերբակալվել են նաեւ Բահրեյնի երկու քաղաքացիներ`խմբի վարորդը եւ տեղի իրավապաշտպանը: Ինչպես հեռուստաալիքին հաղորդել է խմբի ղեկավար Ջոնաթան Միլլերը, բահրեյնցիներին առանձնացրել են արտասահմանցիներին եւ այլ վայր տեղափոխել: Վարորդին նաեւ ծեծել են:

Ավելի ուշ Միլլերը ասել է, որ իրենց տարել են օդանավակայան` երկրից հետ ուղարկելու համար: Ընդ որում` ոստիկանությունը հրաժարվել է վերադարձնել առգրաված համակարգիչները եւ տեսախցիկները:

 Channel 4 News-ի խումբը Բահրեյն էր մեկնել   «Ֆորմուլա-1»-ի փուլը լուսաբանելու: Լրագրողներն առանց հավատարմագրման են աշխատել, քանի որ երկրի իշխանությունները հրաժարվել են լրատվամիջոցներին աշխատանքային վիզաներ տրամադրել: Նրանց ձերբակալել են շիական գյուղերից մեկում անցկացվող ցույցի մասին սյուժե նկարահանելիս, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք,   «Ֆորմուլա-1» ավտոշքերթը, որն անցկացվում է Բահրեյնում, ուղեկցվում է բազմամարդ ակցիաներով: Հակակառավարական ցույցերի ընթացքում մեկ մարդ զոհվել է: