Երկու Սուդանների միջեւ նավթաբեր Հեգլիգ շրջանի նկատմամբ վերահոսկողության համար մարտերում զոհվել է 400 մարդ:

Ավելի վաղ Հարավային Սուդանի իշխանությունները հայտնել էին, որ հարեւան Սուդանի զորքերը ներխուժել են իրենց տարածք:

Ջուբայում հաստատում են, որ հարեւան երկրի զորքերը 9 կմ խորացել են իրենց տարածքում, օգտագործելով տանկեր եւ հրետանի:

Նախօրեին հաղորդվում է, որ Հարավային Սուդանի զորքերը ամբողջությամբ դուրս են բերել իրենց զորքերը վիճելի Հեգլիգի շրջանից, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հեգլիգ քաղաքից փախել է ողջ բնակչությունը: Ընդհանուր առմամբ, շրջանը լքել է շուրջ 5 հազար մարդ: