Այսօր նշվում է գրքի եւ հեղինակային իրավունքների համաշխարհային օրը: Այդ ամսաթիվը պատահականորեն չի ընտրվել, այն խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար:

Բանն այն է, որ 1616 թվականի հենց այդ օրը կյանքից հեռացել են Մ. Սերվանտեսը, Ուիլյամ Շեքսպիրը եւ նրանց ժամանակակից, ինկերի պատմության մասին գրքերի հեղինակ Գարսիլասո դե լա Վեգան:

Դա նաեւ ծննդյան եւ մահվան օրերն են այնպիսի հայտնի հեղինակների, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը,Հ. Լաքսնեսը, Ջ. Փլան եւ Մանուել Մեխիա Վալյեխոն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը, որը կայացել է 1995-ին Փարիզում, որոշել է այդ օրը հռչակել գրքի եւ հեղինակային իրավունքների օր, կոչ անելով բոլորին, հատկապես երիտասարդությանը բավականություն ստանալ ընթերցանությունից եւ հարգել այն մարդկանց անուրանալի ներդրումը, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական եւ մշակութային առաջընթացին, հաղորդում է Calend-ը:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2012 թվականին Երեւանը հռչակվել է Համաշխարհային գրքի մայրաքաղաք: Ապրիլի 23-ի գիշերը, Մատենադարանի մոտ տոնական միջոցառումների ժամանակ, այդ տիտղոսի նախկին կրող Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին պաշտոնապես Գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012» տիտղոսը հանձնել է Երեւանին: