Ապրիլի 21-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Հալաբյան փողոցում գտնվող ինտերնետ ակումբներից մեկի ադմինիստրատորը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որ նախորդ երեկոյան հաճախորդներից մեկը սրահից գողացել է նոութբուք եւ բջջային հեռախոս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը երեկոյան ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 25-ամյա Աթանես Զ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:




























