Եգիպտական հանգստավայր Շարմ էլ Շեյխի ափերի մոտ շնաձուկ է հայտնվել:  Եգիպտոսի շրջակա միջավայրի պահպանության պետական նախարարությունն ապրիլի 22-ի երեկոյան նախազգուշացրել է հնարավոր վտանգի մասին:

Ըստ գերատեսչության տեղեկության` 2,5 մ երկարությամբ շնաձուկը հայտնաբերվել էր ափամերձ ծանծաղուտում` Սինայա կարմիծովյան հանգստյան գոտու կենտրոնական մասում: Ինչպես նշվում է նախարարության զեկույցում, զբոսաշրջիկները մի քանի անգամ նշել են շնաձկան հայտնվելու մասին, որը սատկած ձուկ է կերել ափերին անմիջապես մոտ` չնայած որ այդ տեսակը հիմնականում ապրում է 150 մ խորության վրա, հայտնում է «Վեստին»:

Նախորդ տարվա վերջին Շարմ էլ  Շեյխում շնաձկների հինգ հարձակում էր տեղի ունեցել հանգստացողների վրա: Մահացել էր Գերմանիայից մեկ զբոսաշրջուհի, չորս հանգստացողներ, այդ թվում` երեք ռուսներ,  տուժել էին: Զբոսաշրջիկների շրջանում խուճապ էր սկսվել, շատերը հրաժարվել էին Եգիպտոս մեկնելուց: Լողափերը փակվել էին անորոշ ժամկետով:

Մասնագետներն այդպես էլ ճիշտ եզրակացության չեն հանգել մարդկանց վրա շնաձկների հարձակման հարցում, քանի որ դա նրանց բնորոշ պահվածք չէ:  Գլխավոր պատճառներից մեկը  նշվում է մարդկային գործոնը` հանգստացողների կողմից շնաձկներին կերակրելը: