Վիետնամի առողջապահության նախարարությունը օգնության խնդրանքով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)անհայտ հիվանդության դեմ պայքարելու համար, որն արդեն խլել է 19 մարդու կյանք:
Առողջապահության նախարարությունը տուժած շրջան է ուղարկել հատուկ հանձնաժողով, սակայն փորձագետները չեն կարողացել հայտնաբերել հիվանդության աղբյուրը:
Սակայն ԱՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վիետնամից հայտ իրենք չեն ստացել: «Մենք չենք կարող հետաքննություն սկսել` պաշտոնական հայտ չստանալով», -նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թարիկ Յասարեւիչը, հաղորդում է «Ռոսիա24»-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վիետնամում հայտնվել է անհայտ համաճարակ, որը խլել է արդեն 19 մարդու կյանք:
Հիվանդությամբ տառապում են արդեն 270 վիետնամցի, սակայն բժիշկները չեն կարողանում պարզել, թե ինչ հիվանդություն է:
Հիվանդությունն սկսել է տարածվել Քուանգնհայ նահանգում `Հարավ-Չինական ծովափնյա շրջանի կենտրոնում: Հիվանդությունը կարող է ուղեկցվել լյարդի աշխատանքի խանգարմամբ եւ բազմաթիվ ներքին օրգանների ախտահարմամբ:
Նախնական ախտանշաններն են` անհասկանալի ցան մաշկի վրա եւ ախորժակի կորուստ:




























