Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը կայանալու է մայիսի 20-21-ին:

Բարձրաստիճան թուրք պաշտոնյան Hürriyet թերթին հայտնել է, որ Իսրայելը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի հանդիպմանը, եթե պաշտոնապես ներողություն չխնդրի եւ փոխհատուցում չվճարի միջազգային ջրերում թուրք քաղաքացիների սպանության համար: Նա նկատել է, որ Թուրքիայից պահանջում են հանել վետոն, սակայն այդ մասին խոսք լինել չի կարող:

Թուրքիան վետո է դրել Դաշինքի հետ համագործակցելու Իսրայելի մի շարք փորձերի վրա: Բրյուսելում արտգործնախարարների հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ Թուրքիան վետո է դնելու Իսրայելի մասնակցության վրա:ԱՄՆ-ը, Ֆրանսիան, նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը անուղղակի կերպով քննադատել են Թուրքիային, որ Իսրայելի հետ երկկկողմ խնդիրները տեղափոխում է ՆԱՏՕ-ի հարթակ: Ի պատասխան Դավութօղլուն խստորեն դատապարտել էր գործընկերների պահվածքը: