Բանկային համակարգն արտարժույթի առուվաճառքի գործառնություններից 2011 թ. ստացել է 13.7 մլրդ դրամ (մոտ 37 մլն դոլար) եկամուտ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. ֆինանսական կայունության հաշվետվությունում:
Նշվել է նաեւ, որ 2011 թ. ընթացքում արտարժույթի վերագնահատման արդյունքում (փոխարժեքների տատանումների հետեւանքով) ունեցել է 52 մլն դրամ օգուտ; Ընդ որում` արտարժույթի վերագնահատման արդյունքում վնաս է ունեցել 13 բանկ, իսկ եկամուտ՝ 8 բանկ:
Ըստ ԿԲ գնահատականի` արտարժութային ռիսկից բանկերի կորուստները նշանակալի չեն, իսկ ֆինանսական կայունության խոցելիության վրա դրանց ազդեցությունը թույլ է:




























