Ռուսաստանի Չիտա քաղաքում հրատեխնիկայի պահեստ է պայթեր: Ականատեսները վկայում են, որ սկզբում հրդեհ է բռնկվել, այնուհետեւ պայթյուն է որոտացել: Հրդեհը կարող էր բռնկվել կարճ միացումից:
«ԶաբԻնֆո»-ի փոխանցմամբ, ներկայումս մնացած հրատեխնիկայի պայթելու վտանգը պահպանվում է: Տեղում աշխատում են հրշեջները:
Ականատեսների տեղեկատվությամբ, պայթյունից երկու մարդ է տուժել: Միաժամանակ, Անդրբայկալյան մարզի իրավապահները հայտարարում են, որ տուժածներ չկան:
Պայթյունից հետո քաղաքում խուճապ է սկսվել:




























