Շոտլանդացի կապիտանը բջջային հեռախոսով նկարել է «Լոխ-Նեսսի հրեշի» պատկերը, որը ստացվել է արձագանք գրանցող սարքով:
43-ամյա կապիտանը պատմել է The Daily Mail-ին, որ զբոսաշրջիկների էր տեղափոխում Լոխ-Նեսս լճի ափին գտնվող Ուրկվարտ ամրոց եւ փոքր-ինչ հեռացել է մշտական ուղերթից: Հեռանալով ափից` նա էխոլոտի վրա տեսել է օձանման արարածի պատկեր:
Կապիտանը պատկերը նկարել է բջջայինով: Կենդանին նման է 1,5 մետր երկարությամբ օձի եւ գտնվում էր 23 մետր խորության տակ: Ընդ որում, կապիտանի խոսքով, այդ արարածը նավն ուղեկցել է մոտ 2 րոպե, ապա թաքնվել է:
Լոխ-Նեսսի հետազոտողները նշել են, որ հիկրոլոկատորը կարող էր ինչ-որ ձուկ, ծառի կտոր կամ աղբ արձանագրել, իսկ գերբնականի սիրահարները պնդում են, որ նկարում հենց Նեսսին է:
«Լճում չկան այդ չափերի ձկներ, ձուկը չէր կարող գտնվել 23 մետր խորության տակ: Տվյալ պահին սա Նեսսիի գոյության լավագույն ապացույցն է»,- ասել է 49-ամյա Սթիվ ֆելթեմը, ով իր կյանքը նվիրել է Լոխ-Նեսսի հրշեի ուսումնասիրմանը:




























