Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-24-ը Վիեննայում մասնակցելու է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի 25-րդ համաժողովին:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի ընթացքում, որին մասնակցում են 20 երկրներ, տեղի է ունենալու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբին Հայաստանի կենտրոնական բանկի անդամության պաշտոնական արարողությունը:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի համաժողովի մասնակիցները քննարկելու են նաեւ կոնսոլիդացված վերահսկողությանը, Բազել III-ի կիրառությանը, բանկային վերահսկողության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր: Այցի շրջանակում նախատեսված են նաեւ մի շարք գործնական հանդիպումներ: