«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը դեռ չի վերադառնա Վրաստանի երկաթուղին գնելու խնդրին: Այդ մասին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Յակունինը Հայաստան էր ժամանել Զամանլուի երկաթուղային կամրջի բացման առիթով: Արարողությանը մասնակցել էին նախագահ Սերժ Սարգսյանը եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան մամուլը, վերջերս «Ռուսական երկաթուղիները» հետաքրքրություն է ցուցաբերել Բուլղարիայի եւ Հունաստանի բենատար երկաթուղային օպերատորների հանդեպ, իսկ ահա Վրաստանի ենթակառուցվածքների հետ ընկերությունն այդպիսի պլաններ չի մշակում:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի երկաթգծով անցնում է Հայաստանի համար  արտահանման կարեւոր ուղիներից մեկը, որով Զանգեզուրի կոմբինատից պղնձի խտանյութը սեւծովյան նավահանգիստներից տղափոխվում է դեպի Բուլղարիայի հարավ-արեւմուտքում գտնվող Պիրդոպ քաղաքի պղնձաձուլարան:

«Մի քանի տարի առաջ, մենք դիտարկել էինք մեզ արված առաջարկները: Մենք դրանք համարեցինք ոչ ադեկվատ` գնի եւ որակի առումով: Ես խոսում եմ միայն գործնական կողմի մասին` չնշելով այլ գրոծոնների մասին, որոնք, իհարկե, ազդում են որոշումների կայացման վրա: Ինչ վերաբերում է Եվրամիությունում օպերատրոների ձեռքբերմանը, ապա կարծում եմ, իմաստ չունի ասել` կլինի դա Բուլղարիան, Լեհաստանը կամ Հունաստանը: Կյանքը` գործարար կյանքը, մեզ ցույց կտա այս կամ այն լուծումը»,-ասել է Յակունինը:

«Ռուսական երկաթուղիներ»-ի հայաստանյան դուստր ձեռարկությունը` «Հարավկովկասյան երկաթուղին», հանդիսանում է Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարիչը: