Ռուսաստանում հասունանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ապրիլի 23-ին կայացած «Ժամանակը չի ջնջում հիշողությունը» հեռուստակամուրջի ընթացքում:

Փորձագետի խոսքով, վերջին տարիներին լրջորեն աճել է Ադրբեջանի ակտիվությունն այդ հարցում:

Նա անհրաժեշտ է համարել ընդգծել, որ խնդրի լուծումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, եւ առաջիկայում մենք կարող ենք ականատես լինելՀայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման քաղաքական բաղադրիչի ակտիվացմանը: Փորձագետը մատնացույց է արել Մերձավոր եւ Միջին Արեւելքում ազդեցությունն ավելացնելու ՌԴ ձգտումը:

Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշեւը կարծիք է հայտնել, որ Ցեղասպանության ճանաչման հարցի արդիականությունը չի մարի 2015 թվականից հետո: Նրա խոսքով, սակայն, Արեւմուտքում Հայոց ցեղասպանության փաստը մեծ կասկածներ չի հարուցում, մինչդեռ Ռուսաստանում տեղեկացվածությունը ցածր է, առավել եւս, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միջոցներ են ծախսում փաստերն աղավաղելու համար: