Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները պարբերականի բոլոր ակտիվները Չիկագոյից տեղափոխում է Լոս-Անջելես:
Մուլտիմիլոնատերն իր այս որոշումը բացատրել է նրանով, որ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Քալիֆորնիայում:
Chicago Tribune թերթում դիմելով քաղաքի բնակիչներին եւ «իսկական ամերիկացի տղամարդկանց», Հեֆները գրել է, որ Playboy-ը «չեր կարող ծնվել ոչ մի այլ քաղաքում եւ մենք բոլորս կպահպանենք մեր երախտագիտությունը հայրենի մեգապոլիսին»,-հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պարբերականի առաջին համարը լույս է տեսել 1953 թվականին եւ աննախադեպ հաջողություն է ունեցել: Տարբեր ժամանակներում ամսագրի առաջին էջին են հայտնվել Էլիզաբեթ Թեյլորը, Սինդի Քրոուֆորդը, Փամելա Անդերսոնը, Դանի Մինոուգը: Շոու բիզնեսի շատ աստղերի համար ամսագիրը ցատկահարթակ է ծառայել:




























