Իտալական «La Repubblica» պարբերականը հրապարկել է Ռուբիի` մարոկկուհի Քարիմա էլ Մարուտի հեռախոսային խոսակցությունների սղագրությունը, ինչից պարզ է դառնում, որ 2010 թ. նա Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիից պահանջել է 5 մլն եվրո` իր լռության դիմաց:

Աղջիկն այդ գումարի մասին հիշատակում է իր նախկին սիրեցյալ Սերջիո Կորսարոյի հետ հեռախոսազրույցում, եւ պնդում է, որ Բեռլուսկոնին համաձանել է դրան:

Կորսարոյի հետ զրույցում Ռուբին բողոքում է նաեւ ԶԼՄ-ներից, որոնք իրեն վատ կողմով են ներկայացնում, քանի որ «ինքը գեղեցիկ է եւ վարչապետի ընկերուհին է»: «Ամբողջ խնդիրն այն է, որ ես անչափահաս եմ», -ասել է նա` ավելացնելով, որ պապարացիներից չի վախենում, քանի որ «Ես լիքը փող ունեմ, եւ հայտնի կդառնամ»:

Իր ընկերուհու հետ զրույցում էլ Ռուբին նրան հավաստիացնում է, թե Բեռլուսկոնիի հետ սեքսով չի զբաղվել, բայց շաբաթական Բեռլուսկոնին իրեն 47 հազ. եվրո է տալիս, հաղորդում է BFM.RU-ն: