Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան տիկին Քրինա Ռոդիկա Պրինարուին եւ ՀՀ-ում հավատարմագրված նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Խորխե Նիկու Սեկարային /նստավայրը ք.Թբիլիսի/:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Պրինարուն ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին եւ փոխանցել պաշտպանական բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ռումինական կողմի պատրաստակամությունը:
Շնորհավորելով գնդապետ Սեկարային ռազմական կցորդի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը մաղթել է նորանոր հաջողություններ եւ հույս հայտնել, որ ռազմական կցորդի նշանակումից հետո երկկողմ համագործակցությունը նոր թափ կստանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:




























