Ռուսաստանի Ուխտա քաղաքում նախկինում դատված տղամարդը պատահաբար, իր ծանոթներից մեկի երեխայի մահվան պատճառ է դարձել եւ որպեսզի դրա համար պատասխան չտա, տղա երեխայի մարմինը նետել է աղբատարի մեջ:

Երեխայի մարմինը, բռնության հետքերով, գտել են ապրիլի 22-ին, աղբատարում:

Պարզվել է, որ կասկածյալը վերջերս է ազատ արձակվել կալանավայրից, որտեղ հայտնվել էր գողության եւ հափշտակության համար:

Նա պատմել է, որ ապրիլի 21-ի երեկոյան ինքը շենքի աստիճանների մոտ շփվել է երեխայի հետ եւ նրա խնդրանքով մարտարվեստի հնարքներ ցուցադրել: Հերթական հնարքի ցուցադրման ժամանակ տղամարդը դիպել է տղայի գլխին: Նրա քթից սկսել է արյուն հոսել եւ երեխան կորցրել է գիտակցությունը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Տեղի ունեցածից վախեցած տղամարդը երեխային նետել է աղբանոցն ու դիմել փախուստի: