Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր` ապրիլի 23-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել թագուհուն` ընդդիմության հետ 2013 թվականի բյուջեի հարցով անհաջող բանակցություններից հետո:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Ռյուտեն հրաժարականի դիմումը Բեատրիքս թագուհուն ներկայացրել է նրան այցելելու ժամանակ:

Վարչապետի հրաժարականը կհանգեցնի ողջ կառավարության հրաժարականին, հաղորդում է «Իզվեստիան» ու հավելում, որ դրանից հետո երկրում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:

Հոլանդիայում քաղաքական ճգնաժամն սկսվել է այն պատճառով, որ կուսակցությունները չեն կարողացել պայմանավորվել 2013 թվականի բյուջեն 16 մլրդ եվրոյով կրճատելու միջոցառումների շուրջ:

Հերտա Վիլդերսի ուլրտրաաջ «Ազատության կուսակցությունը» հայտարարել է, որ չի պաշտպանում ԵՄ կողմից առաջարկվող միջոցառումները: