Ապրիլի 23-ին ողջ աշխարհը տոնում է համաշխարհային գրականության մեծ վարպետ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան օրը: Այդ կապակցությամբ բրիտանական BBC-ն պատմել է շեքսպիրյան բեմադրություների մասին` նախկին խորհրդային երկրներում:
«Համլետ` պիես, որն ատում էր Ստալինը» հոդվածում հեղինակը` Դեւիդ Սիլիտոն նշում է, որ Շեքսպիրի պիեսները յուրահատուկ գաղտնի ուղերձներ էին հանդիսատեսին խորհրդային հասարակությունում:
Ըստ Շեքսպիրի համաշխարհային փառատոնի տնօրեն Թոմ Բերդի` տպավորություն է ստեղծվում, թե նախկին ԽՍՀՄ-ում Շեքսպիրը երբեք չէր գրաքննվել: Այդպիսով, Շեքսպիրն «ազատության մարտիկ էր, համարյա սուրբ»:
«Եթե գնաք Հայաստանի գյուղեր, Շեքսպիր անունով շատ մարդիկ կտեսնեք: Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի հոր անունը Համլետ է: Անհավատալի է, բայց շեքսպիրյան շունչն ամենուր է», - գրում է Բերդը:




























