Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրեր կնքել Ֆրանսիայի, Լիտվայի եւ  Չեխիայի կառավարությունների հետ: Համաձայնագրերի կնքմանը համաձայնություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 26-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրերով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում համագործակցություն, արարողակարգերի պարզեցում, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում եւ այդ նպատակով տեղեկատվության փոխանակում:

Համաձայնագրերը նաեւ նպաստելու են թմրամիջոցների եւ հոգեներգործուն միջոցների ապօրինի առեւտուրը կանխելուն: