ԱՄՆ-ում աշխատանքից հեռացրել են ուսուցչուհուն, երբ պարզվել է, որ նա նկարահանվել է պոռնոֆիլմում: Հարավային Քալիֆորնիայում գտնվող դպրոցի խորհուրդը քվեարկել է ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու օգտին: Մանկավարժները մտավախություն ունեն, որ ուսուցչուհու կենսագրության  այդ փաստը կշեղի աշակերտներին:

Խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Սթեյսի Հալասիի հայտնվելը պոռնոֆիլմում հարիր չէ մանկավարժի մասնագիտությանը: Նրա կենսագրության այդ փաստը, ըստ Խորհրդի ղեկավարի, կխանգարի ուսուցչուհուն իր պարտականությունների կատարման ժամանակ: Նա նաեւ հայտարարել է, որ ինքն ամաչում է Սթեյսիի փոխարեն:

Հալասը 30 օր ունի դպրոցի խորհրդի այս որոշումը բողոքարկելու համար:

Ավելի վաղ Սթեյսի Հալասին երկու ամսով հեռացրել էին մանկավարժական գործունեությունից: Ինքը` ուսուցչուհին որեւէ կերպ չի մեկնաբանել իր անվանը վերաբերող սկանդալը, հաղորդում է NEWSru.com-ը:

Ուսուցչուհու պաշտպանությամբ հանդես է եկել պոռնոգրաֆիկ արտադրանքի վաճառքով զբաղվող Free Speech Coalition ընկերության գործադիր տնօրեն Դիանա Դյուքը: Նա հայտարարել է, որ Հալասը գնացել է այդ քայլին, որպեսզի ավելացնի իր եկամուտները, ընդունվի քոլեջ եւ կարգավորի կյանքը: