Արեգակի վրա բեւեռների փոփոխությունը կարող է Երկրում ցրտերի հանգեցնել: Այսպիսի կանխատեսում է անում Ճապոնիայի ազգային աստղադիտարանը եւ բնական գիտությունների ինստիտուտը: Դրանք հիմնվել են  երկարատեւ դիտարկումների վրա, որոնք իրականացվում են «Խինոդե» («Արեւածագ») արբանյակի կողմից:

Խնդիրն այն է, որ Արեգակի մագնիսական բեւեռներն իրենց տեղերը փոխում են  յուրաքանչյուր 11 տարին մեկ եւ, որպես կանոն, համընկնում են աշխարհագրական բեւեռների հետ:

Հերթական շրջադարձը սպասվում էր 2013թ. մայիսին: Սակայն, դատելով ամեն ինչից, այս անգամ Արեգակի հյուսիսային բեւեռում բացասականի փոփոխությունը դրականի ավելի շուտ տեղի կունենա` այս մայիսին:

Չի բացառվում, որ  հարավային բեւեռը եւս  իր նշանը  փոխի բացասականի: Սակայն ինչ-որ ժամանակ Արեգակի երկու աշխարհագրական բեւեռները դրական կլինեն: