Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները քաղաքային օրենք են մշակում, որը կարգելի ոչ միայն նույնասեռական, այլ ընդհանրապես բոլոր տեսակի սեռական հարաբերությունների քարոզչությունը անչափահասների շրջանում:
Ոչ միայն ոչ ավանդական, այլեւ բոլոր տեսակի սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենք պետք է լինի Մոսկվայում եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայի խոսնակ Վլադիմիր Պլատոնովը:
Ավելին, նա ցանկանում է այդ փորձը տարածել ողջ Ռուսաստանում, արգելելով սեքսի պրոպագանդան դաշնային մակարդակով, հաղորդում է Slon.ru-ն:
Պարբերականը հեգնանքով գրում է, որ, երեւի, Պլատոնովն իր գործընկերների հետ լույս աշխարհ է եկել ոչ թե նորմալ մարդկանց նման, այլ ինչ-որ ալքիմիական ճանապարհով: Պարբերականը նաեւ հիշեցնում է խորհրդարային շրջանում ԱՄՆ-ի հետ հեռուստակամուրջը, որի ժամանակ խորհրդային կինը հայտարարել էր, թե ԽՍՀՄ-ում սեքս չկա:











