Գերմանական BMW ավտոկոնցեռնը լայն հասարակությանն է ներկայացրել M3 սպորտկուպեի նոր հատուկ տարբերակը, որն ստացել է Frozen Silver Edition անվանումը:

Ինչպես հաղորդում է AutoNewx.ru-ն, նոր մեքենայի հիմնական տարբերությունը ստանդարտ M3-ից Competition Pack ապցիայի փաթեթն է, որը ներառում է 7-աստիճանի M-DCT տրանսմիսիան եւ 10 մմ-ով իջեցված կախոցը: Սպորտկուպեն տեղից 100 կմ/ժամ արագություն հավաքում է 4,6-4,8 վայրկյանում:

Սպորտքարի հատուկ տարբերակը հագեցած է 4-լիտրանոց V8 շարժիչով:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, ընդհանուր առմամբ, այս մեքենայից  կթողարկվի 100 օրինակ, որոնք հասանելի կլինեն բրիտանական շուկայում: