Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը օգոստոսի 2-15-ին համերգներով հանդես կգա ԱՄՆ հյուսիսային նահանգներում։ Այս մասին System of a Down-ը հայտարարել է Facebook-ի իր պաշտոնական էջում եւ կայքում։ Համերգները կկայանան Բոստոն, Վաշինգթոն, Չիկագո, Ֆիլադելֆիա եւ այլ քաղաքներում։ System of a Down-ի հետ համերգներին կմասնակցի նաեւ Deftones ալտերնատիվ մետալ խումբը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շավոն (Շավարշ Օդաջյան, System of a Down-ի բաս կիթառահար) Facebook-ում երկրպագուներին տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին կարեւոր հայտարարություն են անելու։

Հիշեցնենք, որ System of a Down ռոք խումբը ստեղծվել է 1995-ին, Լոս Անջելեսում հայազգի Սերժ Թանկյանի (վոկալ), կիթառակար Տարոն Մալաքյանի, բաս կիթառահար Շավո Օդաջյանի եւ հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմայանի կողմից: Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 5 ալբոմ, որոնք բոլորն էլ դարձել են պլատինե։

2006-ին խմբի անդամները բաժանվեցին, սակայն խոսք տվեցին վերադառնալ։ System of a Down-ը վերամիավորվեց 2011-ին։
Նախորդ տարվա օգոստոսին Սերժ Թանկյանը մենահամերգով հանդես է եկել Երեւանում։