Օրերս հանդիպում է տեղի ունեցել Վարդան Օսկանյանի եւ նախագահական թեւը ներկայացնող բավականին բարձր պաշտոնյայի միջեւ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուշագրավ «նյուանսներ»։  Այդ մասին գրում է  «Իրատես de facto»-ն։

«Օսկանյանն ասել է, որ իր նպատակները բարի են, ինքը բարի է, ինքը ինքը չէ, ինքը «մույսն» է: Օսկանյանի հաջորդ հանդիպումը եղել է ոչ անհայտ Խոսրով Հարությունյանի հետ: Չէ, չենք ասում` դաստիարակչական նպատակներով: Պարզապես, ցանկանում էինք իմանալ` ի՞նչ են խոսել պարոն Հարությունյանն ու Օսկանյանը:

Խոսրով Հարությունյանն ահավոր անակնկալի եկավ թերթի «իմացությունից» (ըստ ամենայնի, հանդիպումը խիստ կոնֆիդենցիալ է եղել, միայն ՀՀԿ «վոժդերն» են տեղյակ պահվել), բացառեց, որ եղել է նման հանդիպում: Ասացինք, որ պարզապես ուզում ենք իմանալ` խոշոր հաշվով, ի՞նչ է ուզում էդ մարդը` Օսկանյանը:

- Ճիշտն ասած, ես էլ շատ կուզեի իմանալ` ինչ է ուզում,- արձագանքեց  Խոսրով Հարությունյանը, իբր` «ըսկի» չի հանդիպել Օսկանյանին:

- Դե, ուզում է մոնոպոլիան վերացնել, տնտեսությունը ոտքի հանել:

- Հա, ճիշտ որ, մոռացել էի: Չէ՛, չենք հանդիպել»,- գրում է «Իրատես de facto»-ն: