Թերթը մեջբերում է ՍԻՄ «Ազդակ» ակումբում ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերը:

«Այն, որ հիմա ասում են, թե գիտությունը չի երիտասարդանում` սխալ է, քանի որ  գիտության արդյունք բերողը միջին սերունդն է, որը ցավք գնալով մեզ մոտ պակասում է: Ըստ ԳԱԱ արդյունքների` երիտասարդ կադրեր են համարվում մինչեւ  35 տարեկանները, ովքեր կազմում են մեկ երրորդը, միջին սերունդը 26 տոկոս է, ավելի ավագ սերունդը` 55, եւ առավել տարեցները 45 տոկոս են կազմում: Նշեմ, որ ոչ բոլոր գիտությունների թեկնածուներն են աշխատում գիտության ոլորտում եւ դա կազմում է  10 տոկոս, իսկ մնացած 90 տոկոսն այլ ոլորտներում են աշխատում: Բայց հիմնական ճյուղերը ինֆորմատիկան է, կիրառական մաթեմատիկան, ֆիզիկան, երկրաբանությունը, էկոլոգիա, կենսաբանություն եւ այլն, իսկ ամենազարգացած ոլորտը ֆիզիկան է»,- գրում է «Իրավունք» թերթը: