Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում ականապատված մեքենա է պայթել: Եվս մեկ ահաբեկչական պայթյուն տեղի է ունեցել Իրանի դեսպանատան մոտ:

Ինչպես հաղորդում է Life News-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնական Մերջ թաղամասում, աշխույժ առեւտրական փողոցում: Պայթյունից երեք մարդ վիրավորվել է, վնասվել են նաեւ հարակից շենքերը:

Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է:

Պետական հեռուստատեսությունը տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է «զինված ահաբեկչական կազմակերպությունների» վրա: