Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը որոնում է հանցագործների, որոնք խարույկի վրա այրել են մի տղամարդու:
Քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ առայժմ հնարավոր չէ պարզել` տղամարդուն ողջ-ողջ են այրել, թե արդեն սպանված վիճակում: Այժմ տվյալ փաստի առթիվ ստուգումներ են անցկացվում:
Ինչպես հայտնում է 9111.ru-ն, տղամարդու այրված դիակըհայտնաբերվել է «Եկատերինգոֆ» այգում, որը գտնվում է «Նարվսկայա» կայարանից ոչ հեռու: Այդ թաղամասում մարդկանց անհետանալու մասին բողոքներ դեռեւս չեն ստացվել:




























