Անկարան Երուսաղեմի հետ չի համագործակցի միջազգային կառույցներում, քանի դեռ Իսրայելը ներողություն չի խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ` մեկնաբանելով այս տարվա մայիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իսրայելի մասնակցությանը Թուրքիայի կողմից վետո դնելու փաստը:
«Իսրայելի հետ ցանկացած միջազգային կազմակերպությունում որեւէ համագործակցություն մեզ համար բացառված է, եւ դա վերաբերում է ոչ միայն ՆԱՏՕ-ին: Մենք արդեն ասել ենք, որ կկասեցնենք նման համագործակցությունը` բացառությամբ ՄԱԿ-ի համաժողովների», - ասել է Դավութօղլուն:
«Համագործակցության վերսկսման համար կան որոշակի պայմաններ: Մենք կարծում ենք, որ Իսրայելը չի կատարել այդ պահանջները: Թուրքիան Իսրայելին չի դիտարկի որպես համագործակցության արժանի երկիր, քանի դեռ նա չի ցուցաբեի իր բարի կամքի դրսեւորումը Թուրքիայի նկատմամբ եւ չի կատարի այն պահանջները, որի մասին խոսել էր թուրքական կառավարությունը», - հայտարարել է թուրք նախարարը:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերութունները սրվել էին այն բանից հետո, երբ Թել Ավիվը հրաժարվել էր պաշտոնապես ներողություն խնդրել Թուրքիայից «Մավի Մարմարա» զբոսանավի խորտակման ժամանակ այդ երկրի քաղաքացիների մահվան առնչությամբ, որը «Ազատության նավատորմ» էր մտնում 2010 թվականի մայիսին: Այդ հայտարարությունից հետո Թուրքիան երեք դիվանագետների հանել էր երկրից:




























