Կոլումբիայում առատ ջրհեղեղը 19 մարդու կանք է խլել, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, տարերքն արդեն հասնում է մայրաքաղաք Բոգոտա: Աղետի վայր են ուղարկվել զինվորականներ:
Նրանք օգնում են վերականգնել ամբարտակները եւ լրացուցիչ պաշտպանական սարքավորումներ տեղադրել:
Ամբարտակների եւ պատվարների քանդման վտանգ կա. Շարունակվող տեղատարափների պատճառով Կոլումբիայում միանգամից մի քանի գետեր են հունից դուրս եկել:
Ինչպես հաղորդում է «Պետերբուրգ-հինգերորդ ալիքը», ջրի տակ են մնացել բնակավայրերը եւ գյուղատնտեսական հազարավոր հա հողեր: Օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն: Տարածաշրջանում անձրեւները կավարտվեն միայն հունիսի վերջին:




























