Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է հարգենք Հայաստանը հզոր ժողովրդավարական պետություն դարձնելով: Այս մասին այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Հուսով եմ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի եւ ի վերջո մի օր Թուրքիան կճանաչի այն»,- հույս հայտնեց Ստեփան Դեմիրճյանը:
Ի դեպ, նշենք, որ Հայ ազգային կոնգրեսի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ ներկա չէր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:











