Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքակիրթ երկրների օրինակին պետք է հետեւեն եւ այն երկրները, որոնք դեռ չեն արել դա:

Հայոց ցեղասպանությունը մեծագույն չարագործություն է, որին պետք է համապատասխան գնահատական տրվի: Այդ մասին ապրիլի 24-ին հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը Կիեւում կայացած սգո հանրահավաքում:

Ամենալայնածավալ ակցիաները կայացել են Կիեւում: Ապրիլի 24-ի առավոտյան կայացել է ավտոերթ, որը ղեկավարել է հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը, ակցիային մանսակցել են 100 մեքենաներ: Սգո հանրահավաքներ ու հոգեհանգստի արարողություն են կայացել Պոդոլում` Պոկրովյան եկեղեցու բակում, որտեղ 15-րդ դարում հայկական եկեղեցի է եղել:

Սգո արարողության ժամանակ ուղիղ հեռարձակում է միացվել Ծիծեռնակաբերդից:

Ոգեկոչման արարողություններ են կայացել նաեւ Դոնեցկում եւ Ղրիմում, Չերնովիցկի, Խմելնիցկի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի մարզերում: