Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում ծայրահեղ աջերի ձայներն ակնկալում է ստանալ նաեւ սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը:

Ձախերի առաջնորդը Մարին Լե Պենի աջակցության մեջ «սոցիալական» բողոք է տեսել` ընդդեմ գործող իշխանությունների քաղաքականության: Liberation պարբերականը գրում է, որ «Օլանդը համարում է, թե նրան կարող են արտահայտել իրենց բողոքը` օգնելով ձախերին»:

Նշենք, որ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւս փորձում է ստանալ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող ընտրողների ձայները, որպեսզի հաղթի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո Սարկոզին իր ելույթի մեծ մասը նվիրել է «Ազգային ճակատի» ընտրողների շահերին: Նա ընդգծել է առաջնահերթ թեմաները. պայքար անօրինական միգրացիայի դեմ, անվտանգություն, եվրոպական սահմանների պաշտպանություն, արդյունաբերական արտադրության վերադարձ Ֆրանսիա եւ եվրոպական պրոտեկցիոնիզմ, որը ենթադրում է հավասար պայմանների ներկրվող եւ տեղական արտադրանքների միջեւ:

Ինչպես նշում են դիտորդները, Օլանդը մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում կարող է ստանալ ընտրողների 43 տոկոսը, ովքեր առաջին փուլում քվեարկել էին աջ կուսակցությունների օգտին, այն դեպքում, երբ Սարկոզին ստիպված է հույսը դնել «Ազգային ճակատի» ձայների վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին կայացած ընտրություններում Սարկոզին ստացել էր ընտրողների 27,18, իսկ նրա մրցակից Օլանդը` 28,63 տոկոսի քվեն: «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենն ստացել է 17,9 տոկոս ձայն, ինչը ռեկորդային է աջ ուղղվածության ուժի համար:

Մարին Լե Պենը հրաժարվել է աջակցել Սարկոզիին: «Ես այլեւս չեմ հավատում Սարկոզիի անկեղծությանը»,-հայտարարել է նա, կոչ անելով իր կողմնակիցներին նույնպես չհավատալ գործող նախագահի հայտարարություններին: