«Զուրաբ Ծերեթելիի ստեղծագործական արվեստանոց» տպագրատանը խուզարկություն է անցկացվել: Դա կապված է եղել «Կուսակցության աղջիկները» լուսանկարների ալբոմի հետ, որը տպագրատունը հրատարակել է 2011թ. աշնանը:

Ինչպես«Ինտերֆաքսին» հաղորդել է «Դրուգայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ավերինը, ալբոմի հետ կապված հարուցվել է քրեական գործ`  «Ծայրահեղականություն» հոդվածով:

Ըստ լուսանկարների հեղինակ Սերգեյ Բելյակի` ավելի վաղ  տպագրատանը մի շարք ստուգումներ էին անցկացվել, որի ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները «վերալուսանկարել էին ամբողջ ալբոմը»:  «Այնուհետեւ կլինեն հարցաքննություններ` իսկ ով է դա արել եւ ինչպես այդ ամենն ընկալել», - հայտարարել է Բելյակը:

«Կուսակցության աղջիկները» ֆոտոալբոմը, որում հավաքված են  արգելված Նացիոնալ-բոլշեւիկների կուսակցության ակտիվիստուհիների լուսանկարները, լույս էր տեսել 2011 թվականի աշնանը:  Ալբոմի մեկնաբանությունների հեղինակներ են դարձել գրողներ Էդուարդ Լիմոնովը  (այժմ նա « Դրուգայա Ռոսիա » կուսակցութան առաջնորդն է) եւ Զախար Պրիլեպինը  («Դրուգայա Ռոսիա»-ի ակտիվիստ):