ԽՍՀՄ նախկին առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը քնել է Չիկագոյում` Նոբելյան դափնեկիրների գագաթաժողովին: Հավանաբար Շոն Փենի հետ վեճը գագաթաժողովից առաջ բավական թեժ է եղել, քննարկումն էլ դահլիճում ձգձգվել է, եւ արդյունքում 81-ամյա քաղաքական գործիչը քնել է իր բազկաթոռի մեջ, մինչ աշխատակցուհին դիմել է նրան:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Շոն Փենը նստել է Գորբաչովի կողքին եւ սկսել է ինչ-որ բան պատմել: Մինչ այդ նրանք երկուսով այցելել են Չիկագոյի դպրոցներից մեկը, որտեղ համատեղ սեմինար են անցկացրել:
Չիկագոյի գագաթաժողովում Նոբելյան մրցանակակիրները հավաքվել էին` քննարկելու աճող աղքատության, անբավարար որակյալ կրթության եւ միլիտարիզացիայի խնդիրները:



























