Քուվեյթցի նախարար Նասեր Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբար աս-Սաբահուին բաժին է հասել Սադամ Հուսեյնի անձնական հրացանը:

Այն նվիրել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին:

Սաբահի եւ Թալաբանիի հանդիպումը կայացել է Սուլեյմանիայում` Իրաքի հյուսիսային քաղաքում, որտեղ քուրդ Թալաբանին անցկացնում է իր ժամանակի հիմնական մասը:

AFP-ի տվյալներով, Հուսեյնին պատկանող չեխական «Բռնո» մակնիշի հրացանը հայտնվել էր Թալաբանիի ձեռքում 2003թ.` Իրաքի գրավումից հետո: Սադամ Հուսեյնը սիրում էր շքերթներ ընդունել` ձեռքին այդ հրացանը: Նա ժամանակ առ ժամանակ կրակում էր օդ ողջունելով զինվորներին: