Գնդակը, որ սարսափելի ցունամին մեկ տարի առաջ տարել էր Ճապոնիայից, հասել է Ալյասկայի ափերի մոտ` կտրելով 8200 կմ տարածք:

Գնդակը այս տարվա մարտին ափից 110 կմ հեռավորության վրա գտել է Միդլթոնի բնակիչ, ճարտարագետ Դեվիդ Բաքսթերը:

Երջանիկ պատահականությամբ նրա կինը ճապոնուհի է: Նա էլ կարդացել է գնդակի վրա արված գրառումները, որի վրա եղել է գնդակի տիրոջ անունը: Նա ճապոնիայի 16-ամյա բնակիչ Միսակի Մուրակամին:

Ամերիկյան զույգը որոշել է գտածոն վերադարձնել տիրոջը: Տղան երկրաշարժի ժամանակ կորցրել է տունն ու բոլոր իրերը, եւ չափազանց զարմացել է, երբ ասել են, որ գնդակը գտել են հազարավոր կմ հեռավորության վրա:

Բաքսթերները մտադիր են անձամբ գնդակը հանձնել տիրոջը` մայիսին այցելելով Ճապոնիա: