Ռուսաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Էդուարդ Սանդրուկյանը կալանավորել են Մոսկվայի «Կրոկուս Սիթի Մոլ» ցուցահանդեսային կենտրոնում 900 հազար դոլար կաշառքի ստանալու համար, հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը:
Ձերբակալվածը զբաղեցնում էր ՌԴ Կենտրոնական դաշնային մարզի քննչական վարչության պետի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով սեփական աղբյուրները, Սանդրուկյանին ազատել են աշխատանքից, սակայն մինչ օրս չեն հեռացրել ոստիկանական համակարգից:
Հարուցվել է քրեական գործ խաբեբայության հոդվածի հատկանիշներով, հաղորդում է «Gazeta.ru-ն:
«ՌԱՊՍԻ»-ի փոխանցմամբ, Մոսկվայի Մեշչանյան դատարանը Սանդրուկյանին կալանավորելու որոշում է կայացրել:




























