Պակիստանի հյուսիս-արեւելքում գտնվող Լահոր քաղաքի երկաթուղային կայարանում այսօր` ապրիլի 24-ին հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում, առնվազն 3 մարզ զոհվել է, 30-ը` վիրավորվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով DawnNews հեռուստաալիքը, պայթուցիկ սարքը գործ է դրվել կայարանի սպասարահում, որը գտնվում է երկու պլատֆորմների միջեւ:

Պակիստանում գործող ահաբեկչական խմբավրումներից դեռ ոչ մեկն իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: