Թուրքական զինված ուժերը Բինգյոլի Գենչի շրջանի լեռնային հատվածում որոնողական գործողությունների ժամանակ հանդիպել են PKK-ի զինյալների խմբին եւ առաջարկել հանձնվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականների եւ քուրդ զինյալների միջեւ բախում է սկսվել, որի հետեւանքով սպանվել է 2 զինվորական եւ գյուղի 1 պահապան։ Նշվում է, որ վիրավորված թուրք զինվորականների թիվը հասնում է 7-ի։
Sikorsky ռազմական ուղղաթիռներով բախման վայր են նետվել հատուկ նշանակության ջոկատներ, որոնք անմիջապես ձեռնամուխ են եղել հեռացած քուրդ զինյալներին հայտնաբերելու գործին։




























