Դուբայի պիցցերիաներից մեկը մշակել է պիցցա պատվիրելու նոր եղանակ: Դրա համար պարզապես պետք է սեղմել սառնարանի վրայի հատուկ մագնիսը,  որը կլինի այն անձանց սառնարանների վրա, ովքեր կցանկանան օգտվել նման ծառայությունից, տեղեկացնում է Kedem-ը:

Պատվերը վայրկենապես տեղ է հասնում,  պատվիրատուի հեռախոսի վրա այն հաստատող հարցում է ուղարկվում, որից հետո էլ տեղ է հասնում պիցցան: Վճարումը հնարավոր է կատարել պիցցերիայի կայքում: