Թինա Կանդելակին կազմել է «Ռուսաստանի շոու-բիզնեսի ծույլիկների» վարկանիշային աղյուսակը` հիմնվելով  Twetter-ում նրանց գրառումների վրա: Հաղորդավարուհին այդ ռեսուրն ընտրել է, քանի որ աստղերն անձամբ են այնտեղ գրառումներ կատարում:

Թինայի վարկածով, հինգերորդ տեղը զբաղեցնում է Ֆիլիպ Կիրկորովը: «Ֆիլիպ, քեզ մոտ այնքան էլ վատ չէ, ուղղակի ես ցանկացա վարկանիշն սկսել գեղեցիկ տղամարդուց: Ֆիլիպի մոտ որոշ խնդիրներ կան կետադրության հետ, քանի որ հաճախ այն պարզապես բացակայում է»,-մեկնաբանել է Կանդելակին:

Կիրկորովին հաջորդել է հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, երրրորդ տեղում Դիմա Բիլանն է: Կանդելակին նշում է, որ  Բիլանի վրա վատ է անդրադարձել Կիրկորովի հետ բարեկամությունը: Երկրորդ տեղում սկանդալային դերասան Նիկիտա Ջիգուրդան է, որը նման «պատվավոր» տեղին արժանացել է  նախադասության մեջ անհրաժեշտ համաձայնությունները չկատարելու պատճառով:

Իսկ ահա պատվավոր առաջին տեղում Կանդելակիի երբեմնի մտերմուհի Քսենյա Սոբչակն է: «Քսենյա, հաճույքով քեզ նշանակում եմ հակառեյտինգի աստղ. ամեն ինչ`միայն թե դու ժպտաս: Քսենյան ավելի շատ խնդիրներ ունի կետադրության եւ հատուկ անունների գրության հետ: Թեեւ կետադրության հարցում` ավելի շատ, նրա Twetter-ում սկզբունքորեն բացակայում են ստորակետերը»,-պարզաբանել է աղյուսակի հեղինակը: