Ռուսաստանում բնակչության գրագիտության ստուգումը ցնցող արդյունքներ է ի հայտ բերել: «Տոտալ թելադրության» նախնական արդյունքների համաձայն, մասնակիցների 61 տոկոսը «անբավարար» է ստացել, «գերազանց» է ստացել միայն 1 տոկոսը:

«Բավարար» ստացողները կազմել են մասնակիցների 28 տոկոսը, իսկ «լավ»` 10 տոկոսը:

Այս տարի իրենց գրագիտությունը ստուգելու համարձակություն են ունեցել 14,5 հազար մարդ, որը 10 հազարով ավելի է, քան նախորդ տարի:

Թելադրություն են գրել ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ աշխարհի 83 քաղաքների բնակիչներ: Գրագիտությունը ստուգել են բանաստեղծ Զախար Պրիլեպինի տեքստերի օգնությամբ, հաղորդում է НТВ-ն: