Տու-154 օդանավի ավիավթարի հետեւանքով զոհվածների հարազատներին ու հայ ժողովրդին ուղղված Ֆրանսիայի կառավարության ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է. «Ֆրանսիան խորին ցավակցություն է հայտնում աղետի հետուանքով զոհվածների հարազատներին եւ բարեկամներին ու իր օգնությունն է առաջարկում Հայաստանի եւ Իրանի ժողովուրդներին ու կառավարություններին»։

Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը՝ ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:

Զոհվածների հարազատներին ցավակցել են նաեւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բելառուսի ու այլ երկրների նախագահներ։